Հասարակական տրանսպորտի 15 ուղղությանը ավելացվել են նոր ավտոբուսներ
Հասարակական տրանսպորտի 15 ուղղությանը ավելացվել են նոր ավտոբուսներ

Այսօրվանից հասարակական տրանսպորտի 15 ուղղությանը ավելացվել են նոր ավտոբուսներ:

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, հանձնարարականների պաշտպանության նպատակով, 30 միավոր ավտոբուս է ավելացել՝ N6, N11, N17, N19, N20, N24, N32, N32, N33, N34, N60, N62, N72, N84, N86 և N101 ուղղություններին:

«Արտակարգ դրության ավարտից և հասարակական տրանսպորտի տեղաշարժման վերսկսումից հետո, ուղևորահոսքը մշտական մոնիտորինգի տակ էր, ինչպես մետրոյում, այնպես էլ ավտոբուսներում: Մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 15 ուղղության վրա գագաթնակետային ժամերին ավելացած է ուղևորների քանակը»,- նշել են Թբիլիսիի քաղաքապետարանում:

Նրանց խոսքով, ուղևորների հոսքի մոնիտորինգը հետագայում ևս կշարունակվի, և ձեռնարկվելու են բոլոր միջոցները ուղևորների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար: