Ավտոբուսներում արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգերը
Ավտոբուսներում արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգերը

Քաղաքային տրանսպորտով երթևեկող ուղևորների համար գործելու են սահմանափակումներ: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, կրկին ուժի մեջ է լինելու շնչադիմակով երթևեկելու պարտավորությունը: Բացի այդ ավտոբուսներում արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգերը:

«Առանց շնչադիմակի երթևեկելու դեպքում, վարորդը պարտավոր է տեղից չշառժել ավտոբուսը: բացի այդ, առանց չնչադիմակ ուղևորներին թույլ չի տրվի մուտք գործել մետրո: Թբիլիսիի մետրոյի կայարաններում չեն թույլատրվում առանց դիմակավոր ուղևորների: Ավտոբուսներում արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգերը: Վարակի տարածումը կանխելուն ուղղված բոլոր հանձնարարականները խստորեն վերահսկվելու են ընկերության համապատասխան ծառայությունների կողմից», – ասել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Տրանսպորտի վրա սահմանափակումները կպահպանվեն հանգստյան օրերին:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտի կապակցությամբ սահմանափակումները կվերացվեն փետրվարի 8-ից: Թբիլիսիի մետրոն (բացառությամբ Գոցիրիձեի մետրոկայանը) և քաղաքային ավտոբուսները կվերսկսեն ուղևորների սպասարկումը սովորականի նման և կաշխատեն մինչև ժամը 21:00-ն:

Թբիլիսիի քաղաքապետարանում նշում են, որ անվտանգության միջոցառումները պաշտպանելու համար նախատեսված են խոշոր ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել են Թբիլիսիի մետրոյի կայարանները, ինչպես նաև շարժակազմը և քաղաքային ավտոբուսները: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն ամեն օր: