Հասարակական տրանսպորտի գործի դնելու կապակցությամբ դեռևս դրական որոշում չենք կայացրել. Էկատերինե Տիկարաձե
Հասարակական տրանսպորտի գործի դնելու կապակցությամբ դեռևս դրական որոշում չենք կայացրել. Էկատերինե Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հասարակական տրանսպորտի կապակցությամբ համակարգող խորհուրդը դրական որոշում չի կայացրել:

Տիկարաձեի խոսքով, հասարակական տրանսպորտի ուղղությամբ որոշակի նորմերի հաստատման վերաբերյալ տարվում են ակտիվ աշխատանքներ, ինչպես նաև փորձագետները հետևում են վարակի տարածման գործակցին:

Բացի այդ, Տիկարաձեն նշել է, որ տրանսպորտի կապակցությամբ, այսօր խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաներով երթևեկել երեք ուղևորից ավել քանակությամբ, սակայն մինչ այդ հաստատված սահմանափակումը ուժի մեջ կմնա տաքսիների համար:

«Համակարգող խորհրդի նիստում որոշում ենք ընդունել, որ վաղվանից կվերանան որոշ սահմանափակումներ: Դա առաջին հերթին կվերաբերի արտակարգ դրությանը, ինչպես նաև պարետային ժամին: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, ապա այդ ուղղությամբ որոշում չի կայացվել, քանի որ կարևոր են վիճակագրությունը և համավարակաբանական իրավիճակը, որոնք մինչ այժմ գոյություն ունեն երկրում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ համավարակի տարածման գործակիցը կազմում է 1,36, ինչը մեզ հնարավորություն չի տալիս վերացնենք բոլոր սահմանափակումները: Այնուամենայնիվ, տրանսպորտի ուղղությամբ ընդունել ենք մի կարևոր որոշում, որը կհեշտացնի մեր քաղաքացիների տեղաշարժը:

Սեփական ավտոմեքենաներով քաքացիները կկարողանան տեղաշարժվել ավելի քան երեք ուղևորով, չնայած տաքսիների դեպքում այդ սահմանափակումը դեռևս կմնա ուժի մեջ: Մենք հասարակական տրանսպորտի ուղղությամբ որոշակի նորմերի հաստատման վերաբերյալ իրականացնում ենք ակտիվ աշխատանքներ, ինչպես նաև փորձագետները հետևում են վարակի տարածման գործակցին»,-ասել է Տիկարաձեն: