Աջարիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, ապաքինվել է 93 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 43 ապաքինված պացիենտ:
Տարածաշրջանում 8 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Աջարիայի կլինիկաներում բուժվում է 457 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 326-ը, առցանց-կլինիկայում՝ 745-ը:
Առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Աջարիայում կորոնավիրուսից, Հանրապետական հիվանդանոցում մահացել է մեկ պացիենտ: