ԱՀԿ - Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում կորոնավիրուսի տարածումը մոտենում է ճգնաժամային փուլին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությամբ, Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում վարակի տարածումը մոտենում է ճգնաժամային փուլին:
Կազմակերպության մեկնաբանմամբ, տարածաշրջանի մասշտաբով սահմանափակումների նվազեցման գործընթացը հնարավոր է հանգեցնի վարակման նոր դեպքերի ավելացման:
«Հունիսին արձանագրված վարակման ցուցանիշը տարածաշրջանում նախորդ 4 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերի ընդհանուր ցուցանիշից բարձր է: Մեր առողջապահական համակարգերը ծանրաբեռնված են, բուժանձնակազմը՝ հոգնած, տարածաշրջանի բնակչության մեծ մասը դեռևս ռիսկի տակ է»,- հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ահմեդ Ալ-Մանդարին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, տարածաշրջանում ամենաբարդ վիճակը Պակիստանում է, Իրաքում, Իրանում, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում: