Ադրբեջանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1795 դեպք, ապաքինվել է 1967 պացիենտ, մահացել է 28 մարդ:
Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ կազմի վրա։
Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում կատարվել է 12565 թեստավորում։
Համավարակի սկզբից Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 590 113 դեպք, որից 556 716 հիվանդ ապաքինվել է, 7 884-ը մահացել։ Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 513 է։