Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 706 դեպք, մահացել է 29 հիվանդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 706 դեպք, ապաքինվել է 1 937 պացիենտ։
Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 29 հիվանդ։
Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա։
Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 539 710 դեպք, որից 501 508 վարակված ապաքինվել է։