Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 310 նոր դեպք, մահացել է 24 մարդ
Ադրբեջանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 310 նոր դեպք, ապաքինվել է 1 445 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 24-ով։
Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի տվյալներին։
Նոյեմբերի 8-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 32 097։
Համավարակի սկզբից Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 548 591 դեպք, որից 509 201 հիվանդ ապաքինվել է, 7 293-ը՝ մահացել: