Աջարիայում ոստիկանության երեք աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Աջարիայում ոստիկանության երեք աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի երկու և պարեկային ոստիկանության Աջարիայի գլխավոր վարչության մեկ աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

ՆԳՆ-ն տեղեկությամբ, բոլոր այն աշխատակիցները, որոնք շփվել են վարակվածների հետ անցել են դիտարկման տակ և փորձարկվել: Վարակվածների թեստերի պատասխանները հայտնի են դարձել սեպտեմբերի 12-13-ին:

Գերատեսչության տվյալներով, երեք ոստիկաններն էլ բուժվում են կլինիկայում, նրանց վիճակը կայուն է: