Համաշխարհային լիդերները ցավակցում են Վրաստանին
Համաշխարհային լիդերները ցավակցում են Վրաստանին

Բաթումիում «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի ժամանակ  զոհված անձանց կապակցությամբ, Վրաստանի կառավարությանը և ժողովրդին ցավակցում են տարբեր երկրների առաջնորդները:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը համապատասխան ցավակցագիրը հրապարակել է իր «Թվիթերի» էջում:

«Վրաց ժողովրդին մաղթում եմ համբերություն՝ Բաթումիում տեղի ունեցած ահավոր հրդեհի պատճառով: Խորը ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրում է Լիտվայի արտաքին գործերի  նախարարը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն 

«Ցավակցում ենք Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի ժամանակ զոհված անձանց մտերիմներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մեր մտքերը այս պահին Վրաստանի հետ են»,- գրված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության Թվիթերի էջում:

 

Թուրքիայի վարչապետ

 

«Մեծ ցավով տեղեկացա, որ երեկոյան ժամերին Բաթումիի հյուրանոցներից մեկում հրդեհի պատճառով զոհվել է տասին ավելի մարդ և կան տասնյակ տուժածներ: Անձամբ ես և Թուրքիայի իշխանությունները ցավակցում ենք մեր եղբայրական վրաց ժողովրդին: Միևնույն ժամանակ ցանկանում եմ վրաց ժողովրդին մաղթել առողջություն և երջանկություն»,- ասված է Թուրքիայի վարչապետի ցավակցական նամակում:

 

 

Թերեզա Մեյ

 

 

«Ցավում եմ Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և վրաց ժողովրդին»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

 

Լատվիայի արտաքին գործերի նախարարություն

«Անկեղծորեն ցավակցում ենք  Բաթումի քաղաքում զոհերի ընտանիքներին և ընկերներին: Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որը գերատեսչությունը հրապարակել է Թվիթեր սոցիալական ցանցում:

 

Աֆղանստանի կառավարություն

«Աֆղանստանի կառավարությունը Վրաստանի Բաթումի քաղաքում, հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի համար ցավակցություն է հայտնում: Մեր մտքերը Վրաստանի կառավարության և աղետի զոհերի ընտանիքի անդամների հետ են»,- ասվում է Աֆղանստանի կառավարության ցավակցական տեքստում: Համապատասխան հայտարարությունը տարածել է Աֆղանստանի նախագահի գրասենյակը՝ Թվիթեր սոցիալական ցանցում:

 

Բաթումիի հրդեհի զոհերի պատճառով, նոյեմբերի 27-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին: