Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պահանջում է դադարեցնել «Լեոգրանդ» հյուրանոցի շենքի շահագործումը
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պահանջում է դադարեցնել «Լեոգրանդ» հյուրանոցի շենքի շահագործումը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը պահանջում է դադարեցնել «Վելմոնդի», նախկին «Լեոգրանդի» հյուրանոցի և խաղատան շենքի շահագործումը:

Ինչպես նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությունում, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մասնագետները, 2018 թվականին հյուրանոցում և խաղատանը հրշեջ անվտանգության նպատակով, երեք անգամ իրականացրել են հրշեջ-տեխնիկական ստուգում:

Գերատեսչությունում հայտարարում են, որ տրվել է 43 հանձնարարական, որոնց մեծ մասը չի իրագործվել: Մասնագետների եզրահանգմամբ, շենքում մոնտաժված չեն հակածխային պաշտպանության համակարգեր, որը հրդեհի դեպքում, շենքում գտնվող մարդկանց չի տալիս անվտանգ վայր տարհանվելու և փրկվելու հնարավորություն:

Նրանց տեղեկությամբ, նախորդ տարվա հրդեհի գնահատման արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մահվան հիմնական պատճառը հենց հակածխային համակարգերի բացակայությունն է:

«Լեոգրանդ» հյուրանոցում նախորդ տարի հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի: