525 մարդուց կորոնավիրուսի անալիզ են վերցրել, որի արդյունքները պարզ կդառնա վաղը. Զաուր Դարգալի
525 մարդուց կորոնավիրուսի անալիզ են վերցրել, որի արդյունքները պարզ կդառնա վաղը. Զաուր Դարգալի

Մառնեուլիի փակման առաջին իսկ օրվանից կենտրոնական իշխանության հետ տարբեր ուղղություններով ակտիվորեն աշխատել ենք, որպեսզի առկա մարտահրավերին արձագանքենք արագ և արդյունավետորեն: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին:

Ինչպես նշել է Զաուր Դարգալին, այսօր ևս 525 մարդուց վերցրել են անալիզներ, ՊՍՐ թեստ, որի արդյունքները պարզ կլինի վաղը:

«Ընդհանուր առմամբ Մառնեուլիում մենք արդեն 1 600-ից ավելի անալիզ ենք վերցրել: Ունենք դրական դինամիկա և սպասում ենք վաղվա պատասխաններին: Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել է մայիսի 18-ին Մառնեուլիի բացման վերաբերյալ և այս արդյունքները մեզ համար խիստ կարևոր են: Ուզում եմ ասել, որ սրա հետ մեկտեղ, մենք ակտիվ շարունակում ենք տեղեկատվական քարոզարշավը: Բնակավայրերում ակտիվ տեղաշարժվում է եռալեզու մեքենան և կորոնավիրուսի մասին ու այլ կարևոր հարցերի շուրջ տեղեկություն փոխանցում: Բացի այդ, ակտիվորեն բաժանում ենք ծալաթերթիկներ: Ուզում եմ նշել, որ Մառնեուլիի փակման առաջին իսկ օրվանից կենտրոնական իշխանության հետ տարբեր ուղղություններով ակտիվորեն աշխատել ենք, որպեսզի առկա մարտահրավերին արձագանքենք արագ և արդյունավետորեն: Ինչպես նաև, շատ կարևոր հարցերին տրվել են լուծումներ, որոնք անհանգստացնում էին բնակչությանը: Դրանք են ապրանքի բաժանումը, գյուղատնտեսական ապրանքի դուրս բերումը, բեռնափոխադրումները, բնակչության համար պաշարը և այլն: Ունենք բավական լավ արդյունք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական իշխանությանը և բոլոր այն աշխատակիցներին, ովքեր ակտիվ ներգրավածություն են ցուցաբերել: Ինչ խոսք մարտահրավերները դեռ առջևում են, մենք շարունակում ենք ակտիվ աշխատել, ամենօրյա կապի մեջ ենք բնակչության հետ և վաղը սպասում ենք լավ պատասխաններին», – հայտարարել է Զաուր Դարգալին:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան