Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Այս տեղեկությունը հաստատում են ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնում:
Նրանց խոսքով, Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը բավարար է:
«Լաբորատոր հետազոտության համաձայն, Թենգիզ Ցերցվաձեն վարակված է: Նրա առողջական վիճակը բավարար է: Նա ունի թեթև ախտանիշներ: Այդ պատճառով նա հիվանդանոցում գտնվելու կարիք չունի և բուժվում է տանը»,- հայտարարել են ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնում: