Ռուսաստանի կողմից բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք
Ռուսաստանի կողմից բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք: «Կովիդ 19» հաստատվել է երկու կուրսանտի և մեկ սանիտար կնոջ մոտ: Տեղեկությունը տարածում է տեղական «Ռես» գործակալությունը: Ըստ նրանց, մեկ այլ հիվանդ այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հայտարարում են բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները, վարակման նոր դեպքերը գրանցվել են կարանտինում գտնվող անձանց մոտ:
Այսպիսով, բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի հիվանդանոցում գտնվում է 14 հիվանդ: Նրանց թվում 7 կուրսանտ, հինգը Վլադիկավկազից վերադարձած, մեկ զինծառայող և մեկ սանիտար:
Բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների խոսքով, դիտարկման տակ մնում է 154 մարդ:
Միևնույն ժամանակ, բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված կառավարությունը, որոշում է կայացրել, որ Ռուսաստանի հետ սահմանը փակ լինի մինչև հունիսի 30-ը: