«Մանկական Եվրատեսիլ»-ի նախապատրաստական գործընթացը (ֆոտո)
«Մանկական Եվրատեսիլ»-ի նախապատրաստական գործընթացը (ֆոտո)

Մանկական Եվրատեսիլ մրցույթը կայանալու է նոյեմբերի 26-ին, 19:00-ին, Թբիլիսիի օլիմպմիական պալատում: Մրցույթին մասնակցելու է 16 երկրի ներկայացուցիչ:

Վրաստանի ակտիվ պատրաստվում է միջազգային մրցույթի հյուրընկալությանը: Արդեն ավարտված է գլխավոր բեմի մոնտաժումը: Ընթանում է տոմսերի վաճառքը:

Գլխավոր փորձին ներկա գտնվելու տոմսերը վաճառվում են կայքէջում և Թբիլիսիի համերգային դահլիճի տոմսարկղերում: Շոուի գլխավոր փորձը կայանալու է նոյեմբերի 25-ին:

Փոխվել են մրցույթի քվեարկության կանոնները: Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այս տարի հանդիսատեսին հնարավորություն կընձեռվի քվեարկել իր երկրի մասնակցի օգտին:

Մանկական Եվրատեսիլը կհեռարձակվի 20 երկրներում:

Հանրային հեռարձակողի լրատվամիջոցների և հաղորդակցության բաժնի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հայտարարել է, որ Եվրատեսիլը մեկ կամ երկու համերգով չի ավարտվում, այն միջոցառումների բույլ է, որն սկսվում է նոյեմբերի 19-ին և ավարտվում նոյեմբերի 26-ին: