Նիկո Քաջաիան դեկտեմբերի 19-ին Մանկական Եվրատեսիլում հանդես կգա երկրորդ համարի ներքո
Նիկո Քաջաիան դեկտեմբերի 19-ին Մանկական Եվրատեսիլում հանդես կգա երկրորդ համարի ներքո

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Նիկո Քաջաիան դեկտեմբերի 19-ին «La Saint Musical»-ի բեմում ելույթ կունենա երկրորդ համարի ներքո։

19 մասնակից երկրների հերթականությունը հայտնի դարձավ բացման արարողությանը։ Վաղվանից մրցույթի մասնակիցներն առաջին փորձերն են անցկացնելու մեծ բեմում։

«Ռանինա» նախագծի հաղթող Նիկոլոզ Քաջաիան Վրաստանը Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայացնի Գիգա Կուխիանիձեի «Հավաքենք ժպիտներ» (Lets count the smiles) երգով։

Դեկտեմբերի 19-ին Փարիզում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ» երգի 19-րդ մրցույթը, որին կմասնակցեն 19 երկրներ։ Ավանդաբար ուղիղ հեռարձակումները ներկայացնելու է Հանրային հեռարձակողը։

Մանկական Եվրատեսիլի Junioreurovision.tv պաշտոնական կայքում քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 17-ին ժամը 23:00-ին։