Մանկական եվրատեսիլ 2018-ի եզրափակիչ շոուն տեղի է ունենալու այսօր. ՈՒղիղ հեռարձակումը առաջին ալիքով սկսվելու է ժամը 19:00-ին
Մանկական եվրատեսիլ 2018-ի եզրափակիչ շոուն տեղի է ունենալու այսօր. ՈՒղիղ հեռարձակումը առաջին ալիքով սկսվելու է ժամը 19:00-ին

Առաջին ալիքի հանդիսատեսը այսօր, ժամը 19:00-ին ուղիղ եթերում կդիտի մանկական եվրատեսիլ 2018-ի լայնածավալ շոուն: Բելառուսում, Մինսկի արենայում մանկական եվրատեսիլ երգի թվով 16-րդ մրցույթին Վրաստանի անունից 13 համարի ներքո ելույթ է ունենալու Թամար Էդիլաշվիլին: Մրցույթը հնարավոր կլինի դիտել նաև ինտեռնետի միջոցով, առաջին ալիքի կայք էջում:

Վրաց մասնակիցը կատարելու է «Շենի Խմա» (քո ձայնը) երգը, որի հեղինակն է Սոփո Տորոշելիձեն, իսկ տեքստը գրել է Ալեքսանդրե Լորթքիփանիձեն:

Երեկ Մինսկում տեղի է ունեցել գլխավոր փորձը, բեմում հանդես են եկել 20 երկրի մասնակիցներ: Նրանց գնահատել է միջազգային մրցատյանը: Ժյուրիի միավորները դեռևս գաղտնի են, օրվա վերջում այն միավորվելու է հեռուստադիտողների լայքերի հետ, որից հետո ճանաչվելու է հաղթողը: Յուրաքանչյուր մասնակից ստանալու է հեռուստադիտողի ձայների 50 և ժյուրիի ձայների 50 տոկոսը:

2018 թվականի մանկական եվրատեսիլի օնլայն քվեարկությունը շարունակվում է նաև այս րոպեներին: Քվեարկությունը ավարտվելու է այսօր, մինչ եզրափակիչ շոուն: Քվեարկությունը 15 րոպեով վերկանգնվելու է բոլոր մասնակիցների ելույթից հետո:

Մրցույթի հաղթողին ճանաչելու համար, քվեարկությունը կարող եք իրականացնել vote.junioreurovision.tv կայքի միջոցով, որտեղ ձեզ հնարավորություն է տրվում դիտել բոլոր մասնակիցների տեսահոլովակները: Հնարավորություն է տրվում նաև քվեարկել սեփական երկրի օգտին:

Առաջին ալիքի Ռանինա երաժշտական մրցույթի հաղթող Թամար Էդիլաշվիլին դիմել է հեռուստադիտողներին և կոչ արել աջակցել իրեն: