Սանդրա Գադելիան Մանկական Եվրատեսիլ մրցույթում զբաղեցրել է վեցերրորդ տեղը
Սանդրա Գադելիան Մանկական Եվրատեսիլ մրցույթում զբաղեցրել է վեցերրորդ տեղը

Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան Մանկական Եվրատեսիլ 2020-ի մրցույթում զբաղեցրել է վեցերրորդ տեղը: Վրաց մասնակիցնը ստացել է 111 միավոր: Իսպանիան և Ուկրաինան Վրաստանին շնորհել են 12 միավոր:

Սանդրա Գադելիան հանդես եկավ 7-րդ համարի ներքո: Վրացի մրցակիցը կատարել է Գիգա Կուխիանիձեի մրցութային «Դու մենակ չես» (You are not alone) երգը:

Համավարակի պատճառով միջազգային միջոցառումը անց է կացվել մասնակի հեռավար ռեժիմով: Մրցույթին մասնակցել է 12 երկիր:

Մանկական Եվրատեսիլի քվեարկությունը հասանելի էր առցանց: Շոուն ուղիղ հեռարձակվում էր Վրաստանի առաջին ալիքով: