Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա մինիստերիալը
Բաքվում տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա մինիստերիալը

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում բացվելու է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա մինիստերիալը:

Հանդիպմանը մասնակցելու են երեք երկրների արտաքին գործերի նախարարները:

Խոսքը վերաբերելու է աշխարհաքաղաքական, էներգետիկ և տրանսպորտային նախագծերին:

Բաքվում ընդգծում են այն փաստը, որ մոտ ապագայում գործի է դրվելու՝ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը, ինչը երկրների միջև համագործակցությունը անց է կացնելու նոր փուլի:

Նման Մինիստերիալի հիմքը դրվել է 2012 թվականին, երբ երեք երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Տրաբզոնում: