Բաքվի առևտրական կենտրոնում հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 11 մարդ

17:24, 26.03.2019

Բաքվի առևտրական կենտրոնում հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 11 մարդ: Նրանց մեծամասնությունը թունավորվել է մխից: Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ տուժել է հրշեջներից մեկը, որին այլ տուժածների հետ միասին տեղափոխել են հիվանդանոց:

«Դիգլաս» առևտրական կենտրոնում հրդեհը բռնկվել էր այսօր: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում էին հրշեջ փրկարարական ծառայությունները և ուղաթիռներ:

Այս պահին հրդեհը մարված է: Տարածված լրատվությամբ հրդեհից հասցված վնասը կազմում է 20 միլիոն դոլար:

Նմանատիպ