Բաքվում, առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է

Բաքվում, առևտրի կենտրոնում հրդեհ է: Ինչպես տեղեկացնում է «Report» կայքէջը, մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանք թունավորվել են ծխից:

Հրդեհի մեկուսացմանը ներգրավված է ուղղաթիռ և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Լրագրողների տեղեկությամբ, հրդեհն անցել է նաև առևտրի կենտրոնի հարակից տարածքի շենքեր: