Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը դառնալու է մետաքսե ճանապարհի կարևորագույն մասնիկը. Իլհամ Ալիև
Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը դառնալու է մետաքսե ճանապարհի կարևորագույն մասնիկը. Իլհամ Ալիև

Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը դառնալու է մետաքսե ճանապարհի կարևորագույն մասնիկը,-այս հայտարարությունը արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նախորդ տարվա հոկտեմբերի վերջին, Բաքվում մենք նշել են նոր նախագծի՝ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի բացումը: Այս երկաթգծային նախագիծը միմյան կապելու է ոչ միայն երեք երկիր, այլ Ասիան Եվրոպայի հետ: Սա լինելու է կարճ ճանապարհ Ասիական երկրներից դեպի Եվրոպա: Երկաթգիծը արդեն սպասարկում է բազմաթիվ ընկերություններին»,-նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, նոր նախագիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն է: