Ռուսաստանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շարժումը. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շարժումը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շարժումը,- այս հայտարարությունը Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահներ հերտաքրքրված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և պատրաստ ենք գլխավորել այդ արշավը: Այս դեպքում մենք համաձայնում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, որի համաձայն պետք է ակտիվացնել աշխատանքները»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև երկրների միջև առևտրական շրջանառության մասին և նշել, որ 2017 թվականին ցուցանիշը ավելացել  է 60 տոկոսով:

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի մայրաքաղաք է այցելել երեկ ուշ գիշերին: