Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 2 դեպք: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge վեբ-կայքում:

Պաշտոնական տվյալներով Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք: Սրա հետ մեկտեղ, կարանտինում է գտնվում 4427, իսկ ստացիոնար բուժում է ստանում 247 քաղաքացի: