Աբբաս Արաղչի. Եթե փոխըմբռնման հուշագրի պայմանները չկատարվեն, վերջնական համաձայնագիրը չի ստորագրվի

10:53, 13.06.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը կներառի միջուկային ծրագիրը, պատժամիջոցների մեղմացումը, Հորմուզի նեղուցի շրջափակումը և այլ հարցեր: Նա հայտարարությունն արել է իրանական լրատվամիջոցներում։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ համաձայնագիրը, որը կողմերը դեռևս չեն ստորագրել, ներառում է նաև Լիբանանում հակամարտության և «բոլոր մյուս ճակատների» վերաբերյալ բանաձև։

Արաղչին ասել է, որ հուշագիրը կանդրադառնա նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության այլ ասպեկտներին և ներառում է Միացյալ Նահանգների գրավոր հայտարարություն, որով «հարգում է Իրանի ինքնիշխանությունը»։

«Սպառնալիքները պետք է դադարեցվեն, և իրանցի ժողովրդին պետք է հարգանքով վերաբերվել», – ասել է Արաղչին։

Ինչպես նշել է դիվանագետը, Իրանը պատրաստ է վերադառնալ պատերազմի, եթե Միացյալ Նահանգները ընտրի այլ ուղի։

«Եթե փոխըմբռնման հուշագրի պայմանները չկատարվեն, վերջնական համաձայնագիրը չի ստորագրվի», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ