Գեղասահք | Մետելկինա-Բերուլավա զույգը նվաճեց ոսկե մեդալ Ֆրանսիայի Գրան պրիում #1TVSPORT

19:36, 25.10.2026

Ֆրանսիայի Անժե քաղաքում անցկացվող Գրան պրի շարքի մրցաշարում Անաստասիա Մետելկինա-Լուկա Բերուլավա զույգը նվաճեց ոսկե մեդալ գեղասահքի զույգերի մրցումներում։

Կարճ ծրագրից հետո Մետելկինա-Բերուլավա զույգը զբաղեցրեց առաջին տեղը, նրանք բարձր մակարդակով կատարեցին նաև ազատ ծրագիրը՝ երկու ծրագրերում ընդհանուր առմամբ հավաքելով 204.65 միավոր և մրցաշարն ավարտելով ոսկե մեդալով։

Վրաստանի հավաքականը Ֆրանսիայի Գրան պրիում ունի ևս երկու արծաթե մեդալ. Անաստասիա Գուբանովան դարձավ մրցաշարի փոխչեմպիոն կանանց շրջանում, իսկ Դիանա Դևիսի և Գլեբ Սմոլկինի զույգը դարձավ սպորտային պարերում։

Նմանատիպ