Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 9 ամսական
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 9 ամսական

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 9 ամսական,- այս մասին նշված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հերթական զեկույցում:

Ըստ հաշվետվության, հետազոտության շրջանակներում վերլուծվել են նոր կորոնավիրուսի վարակակիր, «PCR» թեստավորմամբ հաստատված 800 պացիենտի տվյալներ, այդ թվում՝ 390-ը (48.7%) տղամարդ և 410-ը (51.2%) կին:

Վարակակիրներից ամենատարեց պացիենտը 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 9 ամսական: Միջին տարիքը եղել է 42: 18 տարին չլրացած վարակակիր անձանց թիվը կազմել է 98 (12,25%):

Տարիքային խմբերն այսպիսին են. 0-4 տարեկան 19 հոգի, 5-14 տարեկան 61 հոգի, 15-19 տարեկան 38 հոգի, 20-29 տարեկան 106 հոգի, 30-59 տարեկան 412 հոգի, 60-69 տարեկան 89 հոգի, 70-79 տարեկան 53 հոգի, 80+ 22 հոգի: