Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 90-ի
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 90-ի

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:

Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 90 հաստատված դեպք, նրանցից 16-ն ապաքինվել է և դուրս գրվել:

Կարանտինի ռեժիմում է մնում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 276-ը: