Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 582-ի, ապաքինվել է 207 մարդ
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 582-ի, ապաքինվել է 207 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 582 դեպք, այդ թվում պաքինվել է 207 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5025 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 540-ը: