Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև չճանաչման քաղաքականությանը ցուցաբերած ուժեղ աջակցության համար ։ Ընդգծվել է նաև Ֆրանսիայի և Վրաստանի միջև քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Հանդիպմանը խոսվել է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակի և տարածաշրջանում առկա իրադարձությունների մասին։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը։
Տեղեկությունը տարածում է «Վրացական երազանք »-ի մամուլի ծառայությունը։