Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 456 դեպք, այդ թվում բուժվել է 132 անձ
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 456 դեպք, այդ թվում բուժվել է 132 անձ

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 456 դեպքից բուժվել է 132 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում 5 հիվանդ է մահացել:

4949 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 555 պացիենտ: