Վրաստանում այսօր արձանագրված կորոնավիրուսի 8 նոր դեպքից երեքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է
Վրաստանում այսօր արձանագրված կորոնավիրուսի 8 նոր դեպքից երեքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է

Վրաստանում այսօր հաստատված կորոնավիրուսի 8 նոր դեպքից երեքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է վարչապետը, երկու դեպքի աղբյուրը հայտնի չէ:

«Այսօր երկրում ունենք վարակման 8 նոր դեպք: Կարծես թե շատ չէ, ունեցել ենք նաև ավելին: Ցավոք, 8 դեպքից երեքը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է, մասնավորապես, նրանք Բոճորիշվիլու կլինիկայի աշխատակիցներ են: Երկուսի դեպքի վարակի տարածման սկզբնաղբյուրը դեռևս հայտնի չէ:

Փաստացի, մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, որ իրականում, համավարակը հաղթահարելու մասին խոսելն առնվազն, շատ վաղ է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 818 դեպք, նրանցից 686-ն ապաքինվել է: