Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք:

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Բոլնիսիի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Մակա Մամարդաշվիլին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է, որ մահվան դեպքն արձանագրվել է Մուշևանի գյուղում և պացիենտն ուներ ուղեկցող հիվանդություններ:

«Հաստատում եմ, որ Մուշևանում մահացել է մեկ պացիենտ: Տղամարդը բուժում էր ստանում Հանրապետական հիվանդանոցում: Նա ուներ ուղեկցող հիվանդություններ: Տղամարդը մահացել է երեկ, օրվա երկրորդ կեսին: Նրա մոտ մայիսի 9-ին հաստատվել էր կորոնավիրուս»,- հայտարարել է Մակա Մամարդաշվիլին:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է, ընդհանուր, 13 մարդ: