Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք, ապաքինվել է 1 329 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք, ապաքինվել է 1 329 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 329 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 31 982 թեստ, այստեղից 20 394-ը՝ հակագենի արագ և 11 588-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը 2,43%, վերջին 14 օրվանը –5,56%, վերջին 7 օրվանը –4,79%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 326 441 դեպք: Այստեղից ապաքինվել է 306 264 մարդ, մահացել 4 379 պացիենտ:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 77 343 մարդ, օրական ցուցանիշը՝ 4 056:

Կարանտինային գոտիներում ունենք 73 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 278 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 710 անձ:

Բացի այդ, մայիսի 12-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 409 դեպք, ապաքինվել էր 1 256 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն