Վրաստանի նախաձեռնությամբ վերսկսվել է Եվրոպայի խորհրդի գործունեությունը և նախարարների կոմիտեն ընդունել է կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հռչակագիր
Վրաստանի նախաձեռնությամբ վերսկսվել է Եվրոպայի խորհրդի գործունեությունը և նախարարների կոմիտեն ընդունել է կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հռչակագիր

«COVID-19»-ի տարածումը կանխելու նպատակով գործող սահմանափակումներից ելնելով, Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեն, Վրաստանի նախագահության ջանքերով, այսօր վիդեո-կոնֆերանսի ձևաչափում անցկացրել է առաջին հանդիպումը:

Հանդիպմանը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Վրաստանի նախագահության շրջանակներում ընդունել են կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ կոմիտեի հռչակագիրը:

Վրաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, հռչակագրում ասվում է, որ Եվրոպայի խորհրդի հիմնադրումից մինչ օրս, կորոնավիրուսի համավարակն առողջապահության հետ կապված ամենասուր ճգնաժամը և աննախադեպ մարտահրավերն է, համապատասխանաբար, մարդկանց, այդ թվում՝ հանրության ամենախոցելի անդամների առողջապահության համար, իշխանությունների կողմից պետք է արվի առավելագույնը:

Նախարարների կոմիտեն նշում է, որ հիվանդության դեմ պայքարը պետք է իրականացվի կազմակերպության սկզբունքների և անդամ երկրների պարտականություններին համապատասխան և մեկ անգամ ևս ընդգծում է հիմնական արժեքները, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերագույնությունը:

Հռչակագրում ընդգծված է, որ Եվրոպայի խորհուրդը, այդ թվում՝ Զարգացման բանկը, ճգնաժամի ընթացքում և դրանից հետո, կշարունակեն աջակցել անդամ երկրներին:

Թողնել մեկնաբանություն