Վրաստանի Մեստիա շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակվում է տեղաշարժը
Վրաստանի Մեստիա շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակվում է տեղաշարժը

Մեստիայի մունիցիպալիտետում կանցկացվեն որոշ միջոցառումներ, այդ թվում, կգործի տեղաշարժի սահմանափակում,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի մեկնաբանմամբ, Մեստիայում կան բազմաթիվ զբոսաշրջիկներ, սակայն նրանց մասին կհոգա պետությունը և նրանք խնդիրներ չեն ունենա:

Նրա խոսքով, արդեն անցկացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստ, խորհրդի անդամները կայացրել են կոնկրետ որոշումներ, որոնք հայտնի կդառնան հատուկ մամլո ասուլիսին:

Վրաստանում, կորոնավիրուսի 25 նոր դեպքից 17-ն արձանագրվել է Մեստիայում: