Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49199 դեպք, մահացել է 271 մարդ
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49199 դեպք, մահացել է 271 մարդ

Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49199 դեպք, մահացել է 271 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակում է «Սիենեն»-ը, հենվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներում գրանցված է «կովիդ 19»-ի 2 883 635 դեպք: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 129 947:

Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակման և մահացությն ցուցանիշով: