Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, ապաքինվել է 632 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, ապաքինվել է 632 մարդ

Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 280 նոր դեպք, ապաքինվել է 632 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից  գործառնական շտաբի տվյալներին:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 6 144 թեստ:

Համաճարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 228 526 դեպք, որտեղից ապաքինվել է 219 019 վարակված, մահացել է 3 064 պացիենտ:

Ներկայումս երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 6 443: