Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսով վերավարակման դեպքեր Վրաստանում դեռ չեն հաստատվել
Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսով վերավարակման դեպքեր Վրաստանում դեռ չեն հաստատվել

Մեզ մոտ կորոնավիրուսի վերավարակման ոչ մի դեպք դեռ չի հաստատվել, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է, ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

«Տարբեր մարդկանց կողմից կան հաղորդումներ, որ նրանք կրկին վարակվել են: Սկզբից այդպիսի հիվանդներին ուղարկում են Լուգարի ​​լաբորատորիա, որ հետազոտվի հարուցիչ շտամի գենետիկական հատկությունները: Դեռևս մեզ մոտ իրոք վերավարակման ոչ մի դեպք չի հաստատվել: Այսինքն, նրանք, ովքեր ասում են, որ վերավարակվել են, դեռ հաստատված չէ, որ նրանք վարակվել են մեկ այլ շտամով», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: