Սպիտակ տունը Սկրիպալի գործով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ մշակել է մի քանի տարբերակ. CNN
Սպիտակ տունը Սկրիպալի գործով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների կապակցությամբ մշակել է մի քանի տարբերակ. CNN

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը մշակել է մի քանի տարբերակ, այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սոլսբերիում նախկին ռուս գործակալ, Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով կորոշի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:Լրատվությունն այս մասին տարածել է CNN-ը, պետքարտուղարության բարձրպաշտոնյաին հենվելով:

Հեռուստատեսության լրատվությամբ, ամենախիստ միջոցը կլինի երկրից ռուս դիվանագետների արտաքսումը: Համապատասխան միջոցների ընդունման վերաբերյալ բանակցությունները ընթանում են մի քանի պետական գերատեսչությունների միջև:

Ինչպես CNN-ին ասել է բարձրպաշտոնյաներից մեկը, ԱՄՆ-ից ռուս դիվանագետներին արտաքսելը կլինի շատ լուրջ քայլ, ելնելով այն բանից, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 2017 թվականին արդեն դիմել է նման քայլին, որին հետևել է Ռուսաստանի պատասխանը:

Հիշեցնենք, Անգլիայի Սոլսբերի քաղաքում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորելու պատճառով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրից արտաքսել է 23 ռուս դիվանագետի: