Դոնալդ Թրամփը մամուլին խորհուրդ է տալիս, վերջ դնել անդադար թշնամանքին
Դոնալդ Թրամփը մամուլին խորհուրդ է տալիս, վերջ դնել անդադար թշնամանքին

Դոնալդ Թրամփը մամուլին խորհուրդ է տալիս, վերջ դնել անդադար թշնամանքին և պահպանել զուսպ տոն: Այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է ժողովրդավար քաղաքական գործիչներին և CNN-ին պայթուցիկ սարքեր ուղարկելու հարցը մեկնաբանելիս:

Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին կոչ է արել, դադարեցնել մշտական բացասական, հաճախ կեղծ լուրերի տարածումը և հարձակումները:

Մինչ այդ, CNN-ի ղեկավար Ջեֆ Զակերը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մինչև վերջ չի գնահատում իր հայտարարությունների հետևանքները: Զակերի խոսքով, Սպիտակ տունը չի գիտակցում մամուլի վրա հարձակման լրջությունը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ CNN-ը և այլ լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր: