Վրաստանը, որի իշխանությունն ունի զբոսաշրջության ոլորտի վերագործման մեծ ցանկություն, հուլիսի մեկից կբացվի օտարերկրյա այցելուների համար. CNN
Հուլիսի 1-ից Վրաստանը կսկսի ընդունել միջազգային զբոսաշրջիկներին: Այս մասին գրում է CNN-ը: Ինչպես գրում է հրատարակությունը, մինչ Կորոնավիրուսի պանդեմիան, Վրաստանում նկատվում էր զբոսաշրջության աճ:
«Հինգ միլիոն այցելու 2019 թվականին, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 7%-ով: Սակայն 2020 թվականի մարտին ճգնաժամի պատճառով երկիրը ստիպված էր փակել ձմեռային հանգստավայրերը և արգելել բոլոր օտարերկրյա ճանապարհորդներին մուտք գործել երկիր: Կառավարությունն ունի զբոսաշրջության ոլորտի վերագործման մեծ ցանկություն, հուլիսի մեկից կբացվի օտարերկրյա այցելուների համար: Երկրում բարձրաստիճան պաշտոնյա անձինք ներկայացրել են հակաճգնաժամային պլան, որն իր մեջ ներառում է երեք փուլ, այդ թվում՝ մարքեթինգային քարոզարշավ, որի նպատակն է Վրաստանի հանրայնականացումը որպես «անվտանգ տուրիստական ուղղություն»:
Երկրորդ փուլում տեղական տուրիզմը թույլատրվելու է հատուկ «անվտանգ» տուրիստական գոտիներում, իսկ վերջին փուլում կբացվեն սահմանները և որոշ ուղղություններով կվերականգնվի թռիչքները:
«Մենք անցնում ենք Կորոնավիրուսի արձագանքման երրորդ փուլին, որը ներառում է տնտեսական ճգնաժամի կառավարում և տարբեր ոլորտների վերականգնման պլանի մշակում», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստերից մեկում:
Զբոսաշրջության ոլորտը կլինի առաջինը, որին կվերաբերի հակաճգնաժամային նորմաները», – գրում է CNN-ը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան