Սամտրեդիայի այսպես կոչված տենդի կենտրոնում երկու հիվանդի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել
Սամտրեդիայի այսպես կոչված տենդի կենտրոնում երկու հիվանդի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել

Սամտրեդիայի այսպես կոչված տենդի կենտրոնում երկու հիվանդի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է բժշկական ինստիտուտի վարչական բաժանմունքի տնօրեն Լելա Խուրցիձեն:

Նրա խոսքով,  վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոց են ընդունվել չորս հիվանդի: Թեստերը արդեն ուղարկել են լաբորատորիա:

Այս պահին Վրաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, հաստատվել է կորոնավիրուսի 723 դեպք, որից 495 հիվանդ վերականգնվել է, 12-ը մահացել են: