Պաշտոնական տվյալներով, Վրաստանում կատարվել է 1 340 062​ պատվաստում, սեպտեմբերի 6-ին պատվաստվել է 24 262 անձ
Պաշտոնական տվյալներով, Վրաստանում կատարվել է 1 340 062​ պատվաստում, սեպտեմբերի 6-ին պատվաստվել է 24 262 անձ

Սեպտեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1 340 062 պատվաստում,- այս մասին  հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 6-ին պատվաստվել է 24 262 մարդ:

Միևնույն ժամանակ, մեկ դեղաչափով պատվաստվել է 850 868 մարդ, իսկ 498 194-ը ՝ լիովին պատվաստված են:

Ինչ վերաբերում է վիրուսով վարակման նոր դեպքերին, ապա Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 965 նոր դեպք, ապաքինվել է 3 996 հիվանդ: Վերջին 24 ժամում մահացել է 50 վարակված: