Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակվածը նախորդ շաբաթ Չինաստանից վերադարձած քաղաքացի է: Համապատասխան տեղեկությունը տարածում է Նորվեգիայի առողջապահության գերատեսչությունը:

Ինչպես նշում են գերատեսչությունում, վարակվածը սեփական տանն է կարանտինի մեջ և նա հիվանդության ախտանիշներ այլևս չունի:

Մինչ այդ, Նորվեգիայում մոտ 100 մարդ անցել է կորոնավիրուսի ստուգում և բոլոր պատասխանները եղել են բացասական: