Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը կապված է Լանջերի գյուղի հետ, վեց դեպքը արդեն վարակվածների շփումներն են, իսկ չորսը ներմուծված
Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը կապված է Լանջերի գյուղի հետ, վեց դեպքը արդեն վարակվածների շփումներն են, իսկ չորսը ներմուծված

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 11 նոր դեպքերից մեկի աղբյուրը կապված է Լենջերի գյուղի հետ, վեցը կապի մեջ են եղել արդեն հաստատված դեպքերի հետ, իսկ չորսը ներկրված է:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Էզուգբաիան, Վրաստանում ապաքինվել է 40 պացիենտ և ընդհանուր առմամբ ապաքինվածների քանակը կազմում է 82 տոկոս:

«Ապաքինվածների քանակը զգալիորեն աճել է: Մենք ունեինք ապաքինված 1150 անձ, վերջին մեկ օրում ավելացել է 40-ը, և այդ ցուցանիշը դարձել 1190: Այս տվյալներով ապաքինվածների տոկոսային ցուցանիշը կազմում է 82»,- ասել է Մարինա Էզուգբաիան: