Կորոնավիրուսի նոր դեպքերից 73-ը արձանագրվել է Թբիլիսիում, 33-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 73-ը արձանագրվել է Թբիլիսիում, 33-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Աջարիայում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 73-ը արձանագրվել է Թբիլիսիում, 33-ը՝ Իմերեթիում, 17-ը՝ Աջարիայում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 947 փորձարկում, այդ թվում 13 244-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 4 703-ը՝ «Փի Սի Ար» թեստով:

«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 160 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 270 918 դեպք:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, փետրվարի 28-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 0,89 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,9 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,44:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 409 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 265 523:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 520 մարդ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 160 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 73 դեպք, Աջարիայում՝ 17, Իմերեթիում՝ 33, Քվեմո Քարթլիում՝ 5, Շիդա Քարթլիում՝ 3, Գուրիայում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 9, Կախեթիում՝ 6, Մցխեթա-Մտիանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 1 849 ակտիվ դեպք, որտեղից 1 510-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 719 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 173-ը` Աջարիայում, 278-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 265 ծանր հիվանդ, այդ թվում` 103-ը Թբիլիսիում, 31-ը Աջարիայում, 72-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 89-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `58-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 154 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 99-ը ՝ Թբիլիսիում, 43-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 185 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 253 մարդ, այդ թվում 101-ը՝ Թբիլիսիում, 25-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 369 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 816 մարդ, այդ թվում 3 312 անձ՝ Թբիլիսիում, 386-ը՝ Աջարիայում, 664-ը՝ Իմերեթիում»,- նշված է տեղեկատվության մեջ: