Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման մեկ դեպք
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման մեկ դեպք

Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի նոր տեսակով վարակման մեկ դեպք: Այս մասին հայտնում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության հայտարարության վրա:

Ըստ Իտալիայի առողջապահության նախարարության, հիվանդներից մեկի մոտ հայտնաբերվել է վարակի այն շտամը, որը մինչ այդ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում: Վարակված հիվանդը մի քանի օր առաջ մեկ այլ անձի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիայից: Նախարարությունից հայտնում են, որ նրանք մեկուսացվել են: