Իսպանիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 580 նոր դեպք, մահացել է 173 մարդ
Իսպանիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 580 նոր դեպք, մահացել է 173 մարդ

Իսպանիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշ: երկրում կորոնավիրուս է հաստատվել 23 580 մարդու մոտ, վարակից մահացել է 173 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Համավարակի սկզբից ի վեր, Իսպանիայում արձանագրված է «կովիդ 19»-ով վարակման 1 136 503 հաստատված դեպք, մահացել է 35 639 մարդ: