Իրանում թատրոնի աշխատակիցներին ձերբակալել են Շեքսպիրի պյեսի բեմադրության համար
Իրանում թատրոնի աշխատակիցներին ձերբակալել են Շեքսպիրի պյեսի բեմադրության համար

Իրանում թատրոնի աշխատակիցներին ձերբակալել են Շեքսպիրի պյեսի բեմադրության համար: «Ասոշիեյթեդ պրեսսի» տվյալներով, գործը վերաբերում է «ամառվա գիշերային երազներ» պյեսին: Իշխանություններից հայտնել են, որ ներկայացումը դեմ է Իրանի իսլամական պետության օրենքներին: Դատարանի որոշմամբ, ձերբակալված է ռեժիսոր Մարյամ Կազեմը և մենեջեր Սաիդ Ասադը:

Թատրոնի աշխատակիցներին ձերբակալել են այն բանից հետո, ինչ ներկայացման հատվածները հայտնվել են սոցիալական ցանցում: Տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպես են դերասանները պատրաստվում ներկայացման համար:

Մշակույթի նախարարության լրատվությամբ, ավելի ուշ օրինախախտներին ազատ են արձակել 24 հազար դոլար վճարելուց հետո: